
Ծառայություններ
Հարգելի այցելուներ Դուք կարող եք ծանոթանալ Մաշկաբանության Ազգային Կենտրոնում գործող բաժանմունքների հետ։ Ինչպես նաև անցնել ստորև ներկայացված հղումներով ծանոթանալու համար կենտրոնում մատուցվող ծառայությունների հետ։
Մաշկային
Մաշակային հիվանդությունների ախտորոշում և բուժում շուրջօրյա և ցերեկային հիվանդանոցային պայմաններում։
Էսթետիկ
Կոսմետոլոգիական, էսթետիկ խնդիրների շտկում հատուկ վերապատրաստված մասնագետների և նորագույն սարքավորումների միջոցով։
Պոլիկլինիկական
Մաշկախտերի և սեռավարակների ամբուլատոր բուժում հմուտ մաշկաբանների և սեռավարակաբանների հսկողության ներքո։
Լաբորատորիա
Լայնածավալ հետազոտություններ ժամանակակից սարքավորումներով՝ իմունաբանական, կենսաքիմիական, մանրէաբանական, կլինիկական, մանրէադիտական, ՊՇՌ
Սեռավարակներ
Սեռավարակների ուղեցույցային ախտորոշում և բուժում միջազգային ստանդարտներին համապատասխան սկզբունքներով։
Մանկական մաշկաբանություն
Մանկահասակ երեխաների և դեռահասների մաշկային հիվանդությունների ախտորոշում բուժում։
Պոդոլոգիա
Ոտնաթաթերի և եղունգների մասնագիտացված խնամք և բուժում ժամանակակից և անվտանգ մեթոդներով։
Տրիխոլոգիա
Մազաթափության, մազերի և գլխամաշկի հիվանդությունների համալիր ախտորոշում և բուժում։ Տրիխոսկոպիայի միջոցով մազերի կառուցվածքի և աճի խանգարումների վերլուծություն:
Դերմատոսկոպիա
Մաշկի և մաշկային գոյացությունների զննում հատուկ օպտիկական սարքի՝ դերմատոսկոպի միջոցով: Հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել և տարբերակել մելանոմա և այլ մաշկային ուռուցքներ:
Գրանցվիր առցանց
Գրանցվեք այցելության կամ պատվիրեք զանգ՝ մեր կենտրոնի մասնագետների հետ հանդիպման համար։ Մենք առաջարկում ենք բարձրակարգ ծառայություններ մաշկաբանության և հարակից ոլորտներում, ունենք անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուին։
Բժիշկներ
Ծանոթացեք մեր Կենտրոնի բաժնի վարիչների հետ, կարդացեք արդեն բուժված անձանց կարծիքները նրանց մասին, ընտրեք Ձեր խնդրի դեմ Ձեզ հետ միասին պայքարող բժշկին։



