Գաղտնիության քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածի և “Անձնական տվյալների պաշտպանության մասին” ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջների համաձայն՝ յուրաքանչյուր անձ ունի իր անձնական տվյալների պաշտպանության իրավունք։ Անձնական տվյալների մշակումը պետք է իրականացվի օրինական և որոշակի նպատակներով, պատշաճ ապահովությամբ։

ՀՀ ԱՆ Մաշկաբանության Ազգային Կենտրոնը (հասցե՝ ՀՀ, Երևան, Ֆուչիկի 32, այսուհետ՝ Կենտրոն), որպես առողջապահական հաստատություն, կրում է հատուկ պատասխանատվություն անձնական և բժշկական տվյալների պաշտպանության հարցում: Սույն փաստաթուղթը սահմանում է Կենտրոնի պաշտոնական կայքի՝ mashk.am-ի (այսուհետ՝ Կայք) միջոցով հավաքագրվող անձնական տվյալների մշակման, պահպանման և պաշտպանության կարգը։

Կայքի գաղտնիության քաղաքականությունը հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ Կայքի բոլոր այցելուների և/կամ օգտատերերի համար՝ հստակ սահմանելով տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և պաշտպանության հետ կապված Կենտրոնի պարտավորությունները և օգտատերերի իրավունքները։

Կայքի գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ Օրենքով։ Օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:

Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում

Կայքում անձնական տվյալները հավաքագրվում են, երբ դուք՝

  • Բաժանորդագրվում եք կայքի նորություններին
  • Լրացնում եք հետադարձ կապի ձևաթուղթը
  • Գրանցվում եք առցանց

Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն ենք մենք հավաքագրում

ՀՀ քաղաքացիների պարագայում՝ Կենտրոնը հավաքագրում և մշակում է հետևյալ տվյալները.

Անուն

Ազգանուն

Հայրանուն

Ծննդյան օր, ամիս, տարի

ՀԾՀ (Համազգային սոցիալական քարտի համար)

Ոչ ՀՀ քաղաքացիների պարագայում՝ Կենտրոնը հավաքագրում և մշակում է հետևյալ տվյալները.

Քաղաքացիության երկիրը

Անուն

Ազգանուն

Հայրանուն

Ծննդյան օր, ամիս, տարի

Տվյալները մուտքագրվում են շահառուի կողմից օնլայն խորհրդատվության ձևում և օգտագործվում են

բացառապես առողջապահական ծառայությունների կազմակերպման և փաստաթղթավորման նպատակով։

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալներ

Հավաքագրված անձնական տվյալները օգտագործվում են հետևյալ նպատակներով՝

 

  • Բուժառուի նույնականացում
  • Օնլայն բժշկական խորհրդատվության կազմակերպում
  • Տվյալների գրանցում «ԱՐՄԵԴ» տեղեկատվական համակարգում (ՀՀ քաղաքացիների դեպքում)
  • Բուժման ընթացքի փաստաթղթավորում և որակի վերահսկում
  • Օրենքով սահմանված հաշվառման պահանջների կատարում։
  • Արագ արձագանքման և հետադարձ կապի արդյունավետ կազմակերպման համար
  • Բաժանորդագրված օգտատերերին նոր հրապարակումների, բլոգային գրառումների և միջոցառումների մասին տեղեկացնելու համար
  • Կայքի օպտիմալացման համար

Վերլուծական գործիքների օգտագործում

Կայքում օգտագործվում են Google Analytics-ի, Google Search Console և Яндекс Метрика վերլուծական գործիքներ՝ Կայքի աշխատանքի օպտիմալացման, էջերի ինդեքսավորման և Կայքի միջոցով մատուցվող տեղեկատվության ձևաչափի բարելավման նպատակով:

Տվյալների գաղտնիության ապահովում և պաշտպանություն

Կենտրոնը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և բժշկական էթիկայի նորմերով, երաշխավորում է անձնական և բժշկական տվյալների գաղտնիության խիստ պահպանումը: Կենտրոնի պաշտոնական կայքի միջոցով հավաքագրված անձնական տվյալները պաշտպանված են տեխնիկական և կազմակերպչական համապատասխան միջոցներով։

Կենտրոնը չի վաճառում, փոխանցում կամ որևէ այլ կերպ հասանելի դարձնում օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձանց:

Բացառություն են կազմում միայն ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերը, երբ տեղեկությունների տրամադրումը պարտադիր է դատարանի, իրավապահ մարմինների կամ օրենքով սահմանված այլ իրավասու մարմինների պահանջով։

Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ

Կենտրոնն իրավասու է միակողմանիորեն փոփոխել սույն գաղտնիության քաղաքականության դրույթները՝ առանց նախնական ծանուցման:

Փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք այս էջում հրապարակելու պահից:

Կայքի օգտատերերը և/կամ այցելուները գաղտնիության քաղաքականության փոփոխություններին ծանոթանալու համար պետք է պարբերաբար այցելեն այս էջ և ծանոթանան գործող խմբագրությանը:

Կայքից շարունակական օգտվելը հանդիսանում է գաղտնիության քաղաքականության փոփոխված պայմանների ընդունման հաստատում օգտատիրոջ կողմից:

 

Վճարման վերադարձի պայման

Եթե օգտատիրոջ կողմից կայքում ձեռք բերված օնլայն խորհրդատվության արդյունքում պարզվում է, որ ներկայացված խնդիրը չի վերաբերում մաշկաբանական ոլորտին, և Կենտրոնի մասնագետները չեն կարող տրամադրել մասնագիտական բուժական խորհրդատվություն, ապա վճարված գումարը վերադարձվում է օգտատիրոջը ամբողջությամբ։

Վերադարձի գործընթացը ներառում է.
• Խնդրի բնույթի մասնագիտական գնահատում Կենտրոնի կողմից
• Որոշում վճարման վերադարձի վերաբերյալ
• Վերադարձ իրականացվում է այն նույն վճարման միջոցի միջոցով, որով կատարվել է վճարումը, մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում

Ուշադրություն․
Եթե խնդիրը մաշկաբանական բնույթի է համարվում, սակայն օգտատերը չի բավարարվում խորհրդատվության բովանդակությամբ կամ սպասելիքով, վճարումը չի վերադարձվում։

Հետադարձ կապ

Գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել մեզ՝

ՀՀ ԱՆ Մաշկաբանության Ազգային Կենտրոն

ՀՀ, Երևան, Ֆուչիկի 32
Էլ. հասցե՝ info@mashk.am