ՀՀ ԱՆ "Մաշկաբանության Ազգային Կենտրոն"

Հարգելի այցելու

Ողջունում եմ Քեզ մեր կենտրոնի կայքում։ Այստեղ դու կարող ես ծանոթանալ ինչպես Կենտրոնի բժիշկներին և մատուցվող ծառայություններին, այնպես էլ գտնել մաշկաբանության և սեռավարակաբանության վերաբերյալ քեզ հուզող հարցերի պատասխանները։ Կայքը մշտապես թարմացվում է։ Հետևի՛ր, կիսվի՛ր, առաջարկի՛ր, մասնակցի՛ր Կենտրոնի զարգացման գործընթացին:

Սիրով և հանդիպման ակնկալիքով
Կենտրոնի տնօրենՀովհաննես Հովհաննիսյան
Hovhannes Hovhannisyan CEO at National Center of Dermatology of Armenia

Ախտորոշում

Միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն մոտեցումների կիրառում

Թիմ

Խնդրի դեմ պայքարով պարբերաբար կատարելագործվող բժշկական անձնակազմ

Բուժում

Ծանր մաշկային հիվանդությունների հիվանդանոցային վարում ապացույցների հիման վրա

Մեր Մասին

Մաշկաբանության ազգային կենտրոնը բարձր որակավորում ունեցող մասնագետներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն է, որտեղ բնակչությանն առաջարկվում է մաշկային բոլոր տեսակի խնդիրների և հիվանդությունների, ինչպես նաև սեռավարակների ախտորոշում և բուժում նորագույն մեթոդներով։ 

National Center of Dermatology Team

Մեր արդյունքները

Մաշկաբանության ազգային կենտրոնում սպասարկվում են մեծ թվով տարատեսակ մաշկային խնդիրներ ունեցող պացիենտներ՝ անհրաժեշտության դեպքում կատարվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ և ստանում համապատասխան բուժում։

7000+
Ստացիոնար բուժում ստացած հիվանդներ
67.000+
Լաբորատոր հետազոտություն
4.9
Աստղ

Ծառայություններ

Բուժհաստատությունում մատուցվում են մաշկաբանական հիվանդությունների և սեռավարակների ախտորոշման ու բուժման ծառայություններ ժամանակակից սարքավորումներով և բուժման նորագույն մեթոդներով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Ամբուլատոր

Մաշկային խնդիրների և սեռավարակների ամբուլատոր բուժում հմուտ մաշկաբանների և սեռավարակաբանների հսկողության ներքո։

Էսթետիկ

Կոսմետոլոգիական, էսթետիկ խնդիրների շտկում հատուկ վերապատրաստված մասնագետների և նորագույն սարքավորումների միջոցով։

Լաբորատորիա

Լայնածավալ հետազոտություններ ժամանակակից սարքավորումներով՝ իմունաբանական, կենսաքիմիական, մանրէաբանական, կլինիկական, մանրէադիտական, ՊՇՌ։

Մաշկային 

Մաշկային հիվանդությունների ախտորոշում և բուժում շուրջօրյա և ցերեկային հիվանդանոցային պայմաններում։

Սեռավարակներ

Սեռավարակների ուղեցույցային ախտորոշում և բուժում միջազգային ստանդարտներին համապատասխան սկզբունքներով։

Մանկական մաշկաբանություն

Մանկահասակ երեխաների և դեռահասների մաշկային հիվանդությունների ախտորոշում բուժում։

Պոդոլոգիա

Ոտնաթաթերի և եղունգների մասնագիտացված խնամք և բուժում ժամանակակից և անվտանգ մեթոդներով։

Տրիխոլոգիա

Մազաթափության, մազերի և գլխամաշկի հիվանդությունների համալիր ախտորոշում և բուժում։ Տրիխոսկոպիայի միջոցով մազերի կառուցվածքի և աճի խանգարումների վերլուծություն:

Դերմատոսկոպիա

Մաշկի և մաշկային գոյացությունների զննում հատուկ օպտիկական սարքի՝ դերմատոսկոպի միջոցով: Հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել և տարբերակել մելանոմա և այլ մաշկային ուռուցքներ:

Բլոգ

Ասյտեղ կարող ես ծանոթանալ մաշկային հիվանդությունների և սեռավարակների ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրամատչելի նկարագրությանը, կանխարգելման և խնամքի առանձնահատկություններին, տեղեկանալ մեր ոլորտին վերաբերող գիտության զարգացումներին և կենտրոնում գործող նորարարություններին։

Բժիշկներ

Ծանոթացեք մեր Կենտրոնի բժիշկների և նրանց ձեռքբերումների հետ, կարդացեք արդեն բուժված անձանց կարծիքները նրանց մասին, ընտրեք Ձեր խնդրի դեմ Ձեզ հետ միասին պայքարող բժշկին։

 Կարծիքներ

Mane Gevorgyan
Շնորհակալությունս եմ հայտնում Մաշկաբանության ազգային կենտրոնի ողջ բժշկական անձնակազմին💫💫
Hrant Yeghiazaryan
Компетентность медицинского персонала на высочайшем уровне, и особая благодарность главврачу который по мне лучший дерматолог в Ереване.
Gevorg Gevorgyan
Национальной центр дерматологии удивил нас своим профессионализмом и передовым оборудованием. Лечение здесь- это настоящий успех.

Հերթագրվել առցանց

Հաճախ տրվող հարցեր

  • Համագործակցում եք ապահովագրական ընկերությունների հետ

  • Կենտրոնը համագործակցում է որոշ ապահովագրական ընկերությունների հետ, սակայն ցանկացած խորհրդատվության և բուժման համար տրամադրվում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ապահովագրական ընկերություններից փոխհատուցում ստանալու համար։

  • Որ խնդիրների դեպքում կարող եմ դիմել ՀՀ ԱՆ Մաշկաբանության Ազգային Կենտրոն

  • Մեր կենտրոնում կատարվում է մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշում և բուժում, ինչպես նաև առկա է կոսմետոլոգիական միջամտությունների լայն սպեկտր։

  • Որ ժամերին է աշխատում կենտրոնը

  • Կենտրոնի մաշկավեներաբանական ծառայությունը աշխատում է 24/7 սկզբունքով, լաբորատոր ծառայությունը աշխատում է աշխատանքային օրերին 9-15։00 միջակայքում։

  • Արդյոք վճարովի է բժշկի խորհրդատվությունը

  • Այո, կենտրոնի բժիշկների խորհրդատվությունները վճարովի են, սակայն կենտրոնում գործում է նաև ստացիոնար բաժանմունք, որտեղ պետական պատվերի շրջանակներում հնարավոր է իրականացնել անհրաժեշտ հետազոտություններ և ստանալ բուժում։